Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին

Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին
11.07.2025 | 13:43

Համաձայն ՀՀ «Աստվածասեր» ու «եկեղեցասեր» իշխանությունների, իրենք ո՛չ թե պայքարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, այլ որոշ անձերի, այդ թվում Վեհափառի և մի խումբ հոգևորականների։

Նրանք «անկեղծ սրտով» ուզում են բարեփոխել մեր Եկեղեցին: Այդ իսկ պատճառով, զինված և դիմակավորված ոստիկաններով, «քրիստոնեաբար» պղծում և խաթարում են Մայր Աթոռի աղոթական մթնոլորտը։

Մեզ` քահանաներիս, «եղբայրաբար» սադրում են, եպիսկոպոսներին «ակնածանքով» անվանում են սրբապիղծ, իսկ Վեհափառ Հայրապետին «որդիաբար» հայհոյում։

Իշխանությունները դեմ են ո՛չ թե եկեղեցուն, այլ`

1. Գարեգին Բ Հայրապետի Կաթողիկոս լինելուն:

2. Եկեղեցու ողջ նվիրապետական կարգին:

3. Հայ Եկեղեցու ազգային և համահայկական լինելուն:

4. Հայաստանում եկեղեցիներ կառուցելուն և խաչքարեր կանգնեցնելուն:

5. Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում դասավանդելուն:

Եվ այլն...

Մի՞թե եկեղեցու զավակը պատերազմում է եկեղեցու դեմ։

Ցավալի է։

Սատանան կերպարանավորվում է որպես լույսի հրեշտակ, իսկ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվում են որպես արդարության պաշտոնյաներ։

«Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ» (Առակներ 3:34)։

Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին։

Տեր Մաղաքիա ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ